Թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման սահմանափակման խնդիր կառավարությունն իր առջեւ չի դրել:

Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք ուղղակի հետեւողական ենք սննդի եւ նման ապրանքների նկատմամբ սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակման հարց չի՞ բարձրացվել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»: