Հայաստանում կմեղմեն կալանքի տակ դրված գույքի հետ կապված խարդախությունների պատիժը։ «Հարկերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը մայիսի 11-ին ԱԺ-ում ներկայացրել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Գործող օրենսդրությամբ, եթե գույքը կալանքի տակ է, դրա ապօրինի օգտագործումը, վատնումը կամ երրորդ անձին փոխանցելը անհապաղ քրեական պատիժ է նախատեսում։ Հիմա առաջարկում են այն փոխարինել վարչական տույժով, եթե խախտումը խոշոր չէ (մինչեւ 500 հազար դրամ)։ Այդ դեպքերում քրեական պատիժն առաջարկում են փոխարինել 100-500 հազար դրամ տուգանքով։