Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն գործ չի վարում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ։ Այս մասին մայիսի 11-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նրա խոսքով՝ հարկային մարմիններն օրինական հիմքեր չուներ ֆիզիկական անձանց գործունեությունը ստուգելու համար։ Դա կարելի է անել միայն եթե ստուգումների ժամանակ կապ հայտնաբերվի ընկերությունների հետ (այդ թվում՝ օֆշորային), որոնք հարկային պարտքեր ունեն։ Հարցին, թե այդ ցուցակում չկան արդյոք Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններ, Միրումյանը պատասխանեց. «Ստուգումների գրաֆիկը հասանելի է կայքում»։