Բաղդադի արվարձանում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվածներից թիվը հասել է 50-ի, հայտնում է «Ռոյթերը» վկայակոչելով ոստիկանությանն ու բժիշկներին:

Առնվազն 60 մարդ վիրավորում է ստացել, նրանցից շատերը դեռ օրհասական վիճակում են: Հարձակումը տեղի է ունեցել շուկայում առավոտյան աշխույժ առեւտրի ժամանակ:

Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: