Մաքսանենգության մասին քրեական մեղադրանքների մեծ մասը հասարակ քաղաքացիներին է բաժին ընկնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանք Միրումայնը։
Նրա խոսքով՝ հիմնականում դրանք մարդիկ են, որոնք փորձել են անտուրք լիմիտը գերազանցող ապրանքներ բերել, օրինակ, մեկ-երկու հատ հավելյալ հեռախոս։ Նման քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել հարկերից խուսափելու մեղադրանքով։ Սա նման գործերի միակ դեպքը չէ, սակայն տիպիկ օրինակ է։ «Նոր օրենսդրությունը, որը մենք խորհրդարան ենք ներկայացրել, կփոխարինի քրեական պրոցեսը վարչականով, այդ թվում՝ արդեն բացված գործերով»,- պարզաբանել է Միրումյանը։
Համապատասխան փոփոխությունները մշակվել են մաքսային ոլորտի բարեփոխումների շրջանակներում, որոնք համատեղ իրականացնում են Եվրասիական միության երկրները։ Երբ օրինագիծն ուժի մեջ մտնի, քաղաքացիներին կմնա միան վճարել լիմիտը գերազանցող հեռախոսների ներմուծման տուրքը։



























