Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը բարձրացվում է Ռուսաստանում պատկան մարմինների առաջ։ Այս մասին մայիսի 12-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը (ցույց տվեք  փաստաթուղթ, որի համաձայն, Ռուսաստանն այս պահին զենք է վաճառում Ադրբեջանին) մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Ակնհայտ է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը չպետք է պատասխաներ այց հարցին։ Ռուսաստանում կան այլ մարմիններ, որոնց առաջ այդ հարցը բարձրացվում է»։