Հենց միայն համընդհանուր զորահավաքի մասին հայտարարությունը հակառակորդին խաղաղություն կպարտադրի: Այս մասին մայիսի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով հակառակորդն անկասկած պատրաստվում է հաջորդ հարվածը հասցնելուն: «Սակայն հենց միայն լիարժեք զորահավաքի մասին հայտարարությունը նրան խաղաղություն կպարտադրի: Դա շատ լավ գիտակցելով հանդերձ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի գնում այդ քայլին ու այդ հրամանը չի տալիս»,- նշեց Սեֆիլյանը: Հակառակորդը, վստահ է նա, շատ թույլ է, նա խնդիրներ ունի թալիշների, լեզգիների հետ, մնում է, որ հայկական կողմը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: