Ռոսսելխոզնադզորը հենց եկող շաբաթ կարող է արգելել Թուրքիայից բանջարեղենի եւ մրգերի ներկրումը: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեյենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Այո, դրա հավանականությունը շատ մեծ է», — ասել է նա:

Նախօրեին Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Ռուսաստան թուրքական հազարի ներմուծումը: 

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սկսեցին  ճգնաժամ ապրել այն բանից հետո, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական  F-16 կործանիչը սիրիական սահմանի մոտակայքում խոցեց Սու-24 ռմբակոծիչը: