Մայիսի 10-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա Արեւիկ Ե.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.05-ի սահմաններում, Բաղյան փողոցում գտնվող գործարանի մոտ անհայտ անձը իր հարսի պարանոցից քաշել-պոկել ու բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան` կախազարդով, եւ «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողները մայիսի 11-ին, ժամը 11.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Վահան Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























