Մոսկվայում կողջունեն ցանկացած գործողություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա խոստովանել է, որ տվյալներ չունի Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների իբր նախապատրաստվող հանդիպման մասին. «Այդ տեղեկության վերաբերյալ առայժմ ասելու բան չկա»:
«Անկասկած, Մոսկվայում կողջունեին ցանկացած քայլ, որի նպատակը կլիներ հակամարտության շրջանում լարվածության թուլացումը եւ վերադարձը երկխոսությանը քաղաքական կարգավորման տարբերակ փնտրելու նպատակով», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:





























