Կառավարությունը կպարտադրի պահել կամավորների աշխատատեղերը։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել մայիսի 12-ին՝ Կառավարության նիստում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ օրինագիծը կպարտադրի գործատուներին պահպանել կամավոր սահման մեկնած քաղաքացիների աշխատատեղերը։ Գործատուի եւ աշխատակցի պայմանավորվածությամբ վերջինիս շարունակելու են աշխատավարձ վճարել։





























