Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները եւ ՀՀ 2017-2018 թթ. ճշգրտված եւ 2019 թ. կողմնորոշիչ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման չափաքանակները: