Հայաստանում սահմանադրական բարեփոխումները նախատեսում են ավելի կոշտ պայքար մենիշխանությունների դեմ։ Այս մասին մայիսի 12-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
«Ենթադրվում է նաեւ ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն եւ համապատասխան մարմիններին նոր լիազորությունների տրամադրում։ Լիազորությունները ոչ միայն ավելի լայն են, այլ նաեւ ավելի կոնկրետ, որոնք կամայականության համար քիչ տեղ են թողնում։ Այլ խոսքով՝ մրցակցության կանոնների խախտման դեմ պայքարը կլինի որ միայն նրանց իրավունքը, այլ նաեւ պարտականությունը»,- նշել է Մինասյանը։


























