Կառավարության անդամներին պետք չէ նրանց լիազորություններից դուրս հարցեր տալ։ Այս մասին մայիսի 12-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով հարցին, թե Կառավարությունն ինչպես է պայքարելու մենիշխանության դեմ, եթե մոնոպոլիստների թվում կան նախարարների կաբինետի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մինասյանը պատասխանեց. «Մենիշխանությունը կամ ապօրինի բիզնեսը բացահայտելն իրավապահների գործն է։ Նախարարը կարող է պատասխանել միայն իր մասին հարցին։ Իսկ եթե հարցն այլ պաշտոնյաների իրավասությունների սահմաններում է, ինչպե՞ս այդ հարցին պատասխանել»,- ասել է նա։


























