Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը միությանը կոչ է արել չաջակցել Թուրքիայի` Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու պլանին: Այդ մասին նա հայտնել է  Die Welt-ին տված հարցազրույցում:

Չիժովը վստահ չէ, թե գոտիները կօգտագործվեն մարդասիրական նպատակներով: 

«Ավելի շուտ, դրանք արմատական իսլամիստների թաքնվելու վայր կդառնան, որոնք այնտեղ սպառազինություն, բուժօգնություն կստանան, իսկ հետո դարձյալ կգնան պատերազմելու: Դա ավելի կերկարաձգի Սիրիայում սպանդը», — հայտնել է մշտական ներկայացուցիչը:

Չիժովը ենթադրում է, որ ԵՄ-ի կողմից Թուրքիային այդ հարցում օգնության տրամադրումը «խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով, նման գործողությունները հակասում են ժնեւյան խաղաղ համաձայնագրերին եւ «հազիվ թե նպաստեն ԵՄ-ի հավակնությունների ապրապնդմանը որպես Մերձավոր Արեւելքում անկախ եւ պատասխանատու խաղացողի», հայտնում է Gazeta-ն: