Մայիսի 14-15-ը Գաբալայում կկայանա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերքով մայիսի 14-ին Գաբալայում ծրագրվում է Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Տինատին Խիդաշելիի ու Իսմեթ Յըլմազի եռակողմ հանդիպումը: Հանդիպումը կկայանա մայիսի 15-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: