Նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3 տոկոսով: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ հանդիպմ,ան ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը եւ նշել, որ կառավարությունը հետեւողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի կատարման ընթացքը թույլ կտա ավարտին հասցնել դրանում նախանշած բոլոր բարեփոխումները: Անդրադառնալով տնտեսական զարգացումներին, կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած տարածաշրջանային ցնցումներն իրենց ազդեցությունն են ունեցել մեր երկրի տնտեսական զարգացման տեմպերի վրա, այնուամենայնիվ, գործադիրին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ բավական ցածր գնաճային միջավայր, ինչը բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ըստ վարչապետի, նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3 տոկոսով. իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով, ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ արտահանման խթանման ուղղությամբ:

 Իր հերթին, Մեննո Սնելը եւս բարձր է գնահատել ԱՄՀ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցությունը եւ նշել, եկող տարի լրանում է երկկողմ արդյունավետ փոխգործակցության 25-րդ տարին: ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից եւ կարեւորել կենսաթոշակային բարեփոխումների հետեւողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Մեննո Սնելն արդյունավետ է գնահատել նաեւ Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը:

 Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի: