Հունվարի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 152-րդ կ/մ-ին բախվել էր «Զիլ Էվակուատոր»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը` 51-ամյա Արարատ Քյարունցը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 12-ին, ժամը 9.40-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Արարատ Քյարունցը մահացել է: