ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ողջունում է կաշառակերության դեմ պայքարի բարեփոխումների վերահսկողության մշտադիտարկման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին մայիսի 13-ին՝ «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն գիտաժողովի ժամանակ, ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը։

Նրա խոսքով՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում կաշառակերության դեմ պայքարում իր դերը տեսնում է աջակցություն ցուցաբերելու մեջ։ «Մենք ողջունում ենք կաշառակերության դեմ պայքարի բարեփոխումների վերահսկողության մշտադիտարկման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։ Այս գիտաժողովի նպատակն է ամրապնդել Կառավարության ծրագրերում քաղաքացիական հասարակության դերը»,- նշել է Ավակովը։ Քաղաքացիական հասարակությունը կարող է շարժիչ ուժ լինել կաշառակերության դեմ պայքարում, հավելել է դեսպանը։