ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ մայիսի 13-ին վերադարձել է կարճատև արձակուրդից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Գալուստ Սահակյանը մեկնել է Գերմանիա՝  անձնական պատճառներով: Մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը Գերմանիա էր մեկնել բուժման հերթական կուրսն անցնելու:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել էին 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել: Դրանից հետո նա երկարատեւ ժամանակ բուժման կուրս է անցել Գերմանիայում: