Հայաստանի բյուջեն չի փոխվել, չեն փոխվել նաեւ ՀՆԱ-ի ծավալները, եթե իհարկե չեն կրճատվել: Այդ մասին մայիսի 13-ի մամուլի ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, որքան ավելի են Հայաստանի իշխանությունները խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնքան այն խորանում է: «Տնտեսության մեջ ընդհանրապես զարգացում չկա, զարգացում դիտարկվում է միայն իշխող էլիտայի բիզնեսներում եւ եկամուտներում: 2008-ից հետո 300 հազար քաղաքացի, պաշտոնական տվյալների համաձայն, լքել է Հայաստանը: Ինչ զարգացման մասին կարող է խոսք լինել», - հարց է տվել Մարտիրոսյանը:


























