«Ամերիաբանկը» կարեւորում է ջերմոցային տնտեսությունների վարկավորումը: Այդ մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:

Նախօրեին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը «Ամերիաբանկին» շնորհել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը:

Ծրագիրը, որով «Ամերիաբանկը» արժանացել է մրցանակի, ներկայացնում էր ակրեդիտիվ, որը հաստատվել եւ ֆինանսավորվել է գերմանական Commerzbank-ի կողմից՝ ՎԶԵԲ-ի  երաշխավորությամբ:

Ծրագրի շրջանակներում վարկառուն ներկրել է խնայողական սարքավորումներ, որոնք թույլ են տալիս տարեկան տնտեսել $390 հազար դոլար՝ խնայելով 1,95 մլն խմ գազ:

«Սա ավելի մրցունակ կդարձնի մեր ջերմոցային տնտեսությունները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում», -հավելեց Թառումյանը:

Ծրագրի ծավալը կազմել է մոտ $2,3 մլն,  որից 1,9 միլիոնը ֆինանսավորել է «Ամերիաբանկը»:

Նշենք՝ 2015 թ. արդյունքներով բանկի  գյւղատնտեսական վարկերի պորտֆելը կազմել է շուրջ 20,7 մլրդ դրամ, ինչը շուրջ 9%-ով ավելի է, քան 2014-ին: