Թբիլիսիի վճռաբեկ դատարանը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային տուգանել է 500 լարիով (226 դոլար) դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնում է Sputnik-ը։

Հեռուստաընկերությունից հայտնել են, որ Գվարամիային տուգանելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջինս դատարանին անվանել էր իշխանությունների գործադիր շենք, ինչը դատարանի կարծիքով անհարգալից է։

Ինքը՝ գլխավոր տնօրենը,  կարծում է, որ ինքը միայն իր կարծիքն է հայտնել, որում ոչ մի անհարգալից բան չի եղել։