Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյա հակամարտության կարգավորման օգնության համար։

«Մենք Ռուսաստանին երախտապարտ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցության համար։ Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից է»,- ասել է Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը Բաքվում Դաղստանի մշակույթի օրերի բացմանը, փոխանցում է vestikavkaza.ru-ն։

Հիշեցնենք, որ «խաղաղության կողմնակից» Ադրբեջանը ապրիլի 2-ի գիշերը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ապրիլի 5-ին Ռուսաստանի Գլխավոր շտաբի մասնակցությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը Ադրբեջանը պարբերաբար խախտում է։