Հայաստանի Զինված ուժերը մատակարարումների խնդիր չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈւ թիկունքի պետ, իրային ծառայության ղեկավար գնդապետ Նորայր Յոլչյանը
Նրա խոսքով, ո՛չ հիմա, ո՛չ էլ առաջ պարենամթերքի ու հագուստի մատակարարումների խնդիր չի եղել: «Պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,- շեշտել է ծառայության ղեկավարը:
Խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ապրիլյան ագրեսիային հասարակության արձագանքի մասին՝ թիկունքի պետը նկատել է, որ համախմբվածություն են դրսեւորել թե՛ հասարակությունը, որը կազմակերպել է օգնություն բանակին, թե՛ արտադրող ընկերությունները:





























