Մայիսի 13-ին, ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման աշխատակիցների կողմից ուղեւոր՝ 1966 թ. ծնված Հարություն Ա.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 1 փամփուշտ:

Հարություն Ա.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն: