Մինգեչաուրի ջրամբարում խնդիրներ կան։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյն Բաղիրովը։

Նրա խոսքով՝ ամբարտակներից արտահոսք է գրանցվել։ «Եթե ջրի մակարդակը բարձրանա, կարող են խնդիրներ առաջանալ։ Ամբարտակները կառավարող կազմակերպությունները միջոցներ են ձեռնարկում»։