Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեցին նրա հարազատները:

Վիրավորվելուց հետո Հովհաննեսը տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել արդեն Ստեփանակերտի հոսպիտալ:

Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, վերջինս միացված է արհեստական շնչառության ապարատին: