Վայոց ձորի մարզում հայ-ադրբեջանական սահմանի մոտ մայիսի 14-ին մահացախ պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանը ծաայության էր մտել մոտ 2 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը, որի համագյուղացին է մահացած զինծառայողը:
«Պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո Արամը վերադարձել էր գյուղ, ապա որոշել նորից ծառայության վերադառնալ: Ամուսնացած էր, փոքրիկ երեխա ունի»,- ասաց գյուղապետը:
Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, պետական սահմանագոտու հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը։
Նշենք որ Արամ Օհանյանը 25 տարեկան էր, ծառայում էր Վայոց ձորի զորամասերից մեկում:





























