Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պետական սահմանագոտու հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր մահացած զինծառայող 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը պայմանագրային զինծառայող էր եւ ծնունդով Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից էր:





























