Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճամբարակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ), որը միակողմանի փակել է ավտոճանապարհը (7-8 մետր երկարությամբ):

Փրկարարները բացել են ավտոճանապարհը: