Հաջորդ «Եվրատեսիլին հարկավոր է ուղարկել Սերգեյ Շնուրովին: Հաղթելը չի հաղթի, բայց «բոլորին որոշակի տեղ կուղարկի»: Twitter-ում այս մասին գրել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ըստ ՌԲԿ-ի, «Լենինգրադ» խմբից Շնուրովն իր Instagram-ում պատասխանել է. «Հասանք: Ստացվում է, որ 140 մլն քաղաքացիներից նույնիսկ պարզ ... (անպարկեշտ արտահայտություն) կարող է ուղարկել միայն մեկը: Եվ այս մասին իր Twitter-ում գրում է միջուկային գերտերության փոխվարչապետը»:
Նշենք, որ նախօրեին «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց ուկրաինացի երգչուհի Ջամալան: Այսպիսով, 2017 թվականին մրցույթն անցկացվելու է Կիեւում:





























