Իրաքյան Նինվեի նահանգի քրիստոնյաները արշավ են սկսել Իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակման օգտին` նրա իշխանությանը խնդրելով արագացնել հարձակումը Մոսուլ քաղաքի վրա. Մայրաքաղաքը գրավված է շրջանում ԻՊ-ի գրոհայինների կողմից, հայտնում է կաթոլիկական  Fides լրատվական գործակալությունը:

«Քրիստոնեություն դավանող խալդեացիների, ասորիների, սիրիացիների  մեծ քանակություն, որոնք ստիպված էին եղել լքել իրենց գյուղերը ԴԱԻՇ-ի   (ԻՊ) հարձակման հետեւանքով, պահանջագիր են ստորագրել Իրաքյան Քուրդիստանում քրդական անկախ պետության հռչակման օգտին», — ասված է հոդվածում:

Բացի այդ, փախստականները Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը կոչ են անում արագացնել հարձակումը Մոսուլի ուղղությամբ, որը նրանք ենթադրում են դարձնել ինքնավար մարզի մայրաքաղաքը քրդական անկախ պետության կազմում: Միաժամանակ անկախ պետության օգտին արշավ սկսելու մասին լուրը «տագնապալի հակազդեցություն է առաջացրել նույնիսկ այն քաղաքական գործիչների շրջանում, որոնք կառաղի աջակցում են սիրիացիներին, խալդեացիներին եւ ասորիներին», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   http://ria.ru/: