Ռուսաստանի Պետդումայի առողջապահության հարցերի հանձնաժողովում առաջարկում են «Նորապսակների սերտիֆիկատ» ներդնել եւ պսակադրությունից առաջ ստուգել պոտենցիալ ամուսինների՝ երեխա ունենալու կարողությունը:

Հանձնաժողովի նախաձեռնած «Ռուսաստանի տղամարդ բնակչության վերարտադրողական առողջությունը» թեմայով կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են ««Վերարտադրողական առողջության անձնագիր» ներդնել եւ «Նորապսակների սերտիֆիկատ» հաստատել՝ նպատակ ունենալով ստուգել ամուսնացող զույգերի վերարտադրողական համակարգի վիճակը»:

Ըստ Ինտերֆաքսի, նշվում է, որ «Ռուսաստանում, այլ երկրների համեմատ, աշխատունակ տարիքի տղամարդկանց մահացության չափազանց բարձր ցուցանիշ է արձանագրվել, ինչը հանգեցնում է վերարտադրողականության զգալի կորստի»: Միաժամանակ, հաջողվել է հասնել մայրերի եւ նորածինների մահացության պատմական ցածր ցուցանիշի: