Միջազգային լրատվամիջոցները մի շարք մահմեդական կայքերում հայտնաբերել են մի ձայնագրություն, որտեղ, ենթադրաբար, հնչում է Ուսամա Բեն Լադենի ձայնը:

Հաղորդվում է, որ ձայնագրության մեջ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն իր անհանգստությունն է հայտնել վերջերս Պակիստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորել է մահմեդականներին սուրբ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ: Դեռեւս հաստատված չէ, որ դա իսկապես Բեն Լադենի ձայնն է:

«Կլիմայական փոփոխությունների զոհերի թիվը շատ մեծ է: Ավելի մեծ, քանի ռազմական հակամարտությունների զոհերի թիվը»,- ասում է Բեն Լադենի ձայնով մարդն ու հավելում. «Պակիստանի աղետը շատ գլոբալ է, որն անգամ դժվար է նկարագրել»: