Ռուսաստանի համար կառուցված, բայց հետագայում Եգիպտոսին վաճառված ուղղաթիռակիր երկու «Միստրալ»-ներից մեկը դուրս է եկել ֆրանսիական Սեն Նազեր քաղաքի նավահանգստից եւ ուղեւորվել դեպի եգիպտական ափ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Համալ Աբդել Նասեր» անունը ստացած նավը բաց ծով է դուրս եկել հունիսի 12-ի առավոտյան:
Ակնկալվում է, որ նավը եգիպտական Ալեքսանդրիայի նավահանգիստ կհասնի հունիսի 22-ին, որտեղ տեղի կունենա դրա ընդունման հանդիսավոր արարողությունը:
Նախատեսվում է երկրորդ «Միստրալ»-ը Եգիպտոսին փոխանցել այս տարվա սեպտեմբերի վերջին:





























