ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը խնդիր է դրել ամրապնդել «միջուկային տերության» կարգավիճակը՝ ռազմական մասնագետներ պատրաստելով Պաշտպանության ազգային համալսարանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեն հատնում է, որ ԿԻմ Չեն Ինը նշել է, որ Ազգային պաշտպանության համալսարանի պարտքն է է՛լ աավելի ամրապնդել ԿԺԴՀ կարգավիճակը որպես «արեւելյան միջուկային տերություն», ու որպես «ամենահզոր ռազմական ուժ ունեցող պետություն»:
Այս տարվա հունվարից Փհենյանը թվով չորրորդ միջուկային փորձարկումն է արել, իսկ փետրվարին արձակել է արբանյակով հրթիռ, որը կարող է գործածվել մինչեւ 12 հազար կմ հեռավորության վրա թիրախներ խոցելու համար: Չնայած միջազգային պատժամիջոցներին՝ ԿԺԴՀ-ն հրաժարվում է դադարեցնել միջուկային ու հրթիռային մշակումները՝ իրեն ԱՄՆ –ից պաշտպանելու անհրաժեշտության պատրվակով:





























