Եվրախորհրդարանի մոտ 10 պատգամավոր պահանջում է հանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարներ Ալեքսանդր Բորտնիկովի եւ Միխայիլ Ֆրադկովի՝ ԵՄ մուտքի արգելքը։ Այս մասին հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով EUobserver–ը։
Նշվում է, որ մի քանի պատգամավոր, որոնց մեծամասնությունը ներկայացնում է ԵԺԿ–ն, պնդում են, որ ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարների համար վիզային սահմանափակումները ահաբեկչության դեմ պայքարի հարցում անվտանգության ռիսկեր են ստեղծում։





























