ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հետախուզության գծով օգնական կունենա, որը կվերահսկի անդամ երկրների հետախուզական տվյալների փոխանակումը եւ կնպաստի դրան։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ես ակնկալում եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչեւ գագաթնաժողովը»,– Բրյուսելում լրագրողներին ասել է Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։





























