Հունաստանի փոխարտգործնախարար Դիմիտրաս Մարդասը հայտնել է, որ շահել է Bild պարբերականի դեմ դատական հայցը իր մասին կեղծ հրապարակման գործով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով նախարարի հայտարարությունը։
2015–ի մայիսին թերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ այն ժամանակ ֆինանսների առաջին փոխնախարար Մարդասը իբր թե Eurobank–ից Լյուքսեմբուրգում իր հաշվին 80 հազար եվրո է փոխանցել։
Հոդվածը կտրականապես հերքվել էր, այդ թվում՝ եկամուտների հայտարարագիրը, եւ բանկի տեղեկանքների համաձայն՝ ո՛չ նախարարը, ո՛չ նրա կինը 2015–ի հունվարի 25-ից հետո անգամ փոքր միջոցներ չեն փոխանցել որեւէ օտարերկրյա բանկի ո՛չ կանխիկ, ո՛չ արժեթղթերի միջոցով։
Մարդաստ դատական հայց էր ներկայացրել Bild–ի դեմ։
«Եվ ահա պատասխանը Bild–ին։ Աթենքի առաջին ատյանի դատարանի համար 806/2016 որոշմամբ՝ 2015-ի մայիսի 6-ին Bild–ի հրապարակումն այն մասին, որ ֆինանսների փոխնախարար Դիմիտրիս Մարդասը իբր թե 80 հազար եվրո է փոխանցել Լյուքսեմբուրգում իր համարին, սուտ է։ Այդ պատճառով Մարդասին պետք է հասցրած վնասի փոխհատուցում վճարվի, իսկ թերթը պարտավոր է հրապարակել դատարանի որոշումը»,– մեջբերել է Մարդասը դատարանի որոշումը Facebook-ի իր էջում։





























