ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայում Իտալիայի կողմից SAMP/T ԶՀՀ տեղակայելու որոշումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես ողջունում եմ, որ Իտալիան մտադիր է Թուրքիայում SAMP/T հակահրթռիային համակարգեր տեղակայել։ Ես դա ողջունում եմ որպես օրինակ, թե ինչպես ենք մենք ՆԱՏՕ–ի ներսում բոլոր դաշնակիցներով համերաշխություն դրսեւորում»,– ասել է Ստոլտենբերգը լրագրողներին։

Հիշեցնենք, որ 2013-ի  հունվարից Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Նիդեռլանդները եւ ԱՄՆ–ը Թուրքիա զենիթահրթիռային համալիրներ ուղարկեցին Սիրիայի հակամարտության ֆոնին թուրքական ՀՕՊ համակարգն ամրացնելու համար։ Թուրքիայում այս պահին կան նաեւ Patriot ԶՀՀ–ներ։