Մոսկվան դեռ չի կողմնորոշվել Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով հերթական նիստի անցկացման ժամկետների հարցում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության բաժանմունքի տնօրեն Անդրեյ Կելինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Մոսկվան ուսումնասիրում է ՆԱՏՕ-ի առաջարկը, բայց դեռ համաձայնություն չի տվել մինչեւ Վարշավայում դաշինքի գագաթնաժողովը Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը:

Կելինը նշել է, որ Ռուսաստան- ՆԱՏՕ խորհուրդն անցկացնելն անհրաժեշտություն է «դա ճանապարհ է դեպի դեէսկալացիա, բայց մենք դեռ շարունակում ենք ուշադիր ուսումնասիրել այն հարցը,թե երբ կարելի է դա անել»:

«Երբ պարզ դառնա, այդ ժամանակ էլ կանցկացնենք: Գուցե գագաթնաժողովից հետո»,- ասել է նա: