ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը Օռլանդոյում հարձակումից հետո կոչ է արել զենքի շրջանառության վերահսկողության «լիարժեք եւ պատասխանատու» միջոցներ ձեռք առնել, հայտնում է Reuters-ը:
«Դա ազգային անվտանգության հարց է դարձել», — հայտնել է Ջոնսոնը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է այնպես անել, որ զենքն ահաբեկիչների ձեռքը չընկնի:
Հունիսի 12-ին Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Pulse գեյ-ակումբում հրաձգության զոհ է դարձել 49 մարդ, եւս 50-ը վնասվածք է ստացել: Կասկածյալը նախապես ճանաչվել է որպես ԱՄՆ-ի 29-ամյա քաղաքացի Օմար Մաթին, որն Աֆղանստանից եկած ընտանիքից է:





























