Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովը կողմ է քվեարկել խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակ Էդուարդո Կունյային ընտրովի պաշտոններ զբաղեցնելու արգելքին, քանի որ շվեյցարական բանկերում նրա հաշիվներում կեղծ տվյալներ կան, հայտնում է Reuters–ը։
Արգելքը կարող է սահմանվել 8 տարով։ Ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատի Կոնգրեսի պատգամավորների պալատի (ստորին պալատ) պատգամավորների մեծամասնությունը։
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը Կունյային զրկել էր խորհրդարանի ստորին պալատի խոսնակի պաշտոնից նրա դեմ կաշառակերության մեղադրանքով հետաքննությանը խոչընդոտելու փորձի պատճառով։





























