Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մազիերը երկրի բնակչությանը կոչ է արել ուժեղացնել զգոնությունը ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է Rheinische Post–ին տված հարցազրույցում։

«Հիմա մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն անհատների գրոհների, այլ նաեւ խառը հարձակումների, ինչպիսին Փարիզի հարձակումն էր, ինչպես նաեւ պետք է պատրաստվենք միջազգային մակարդակով համակարգված ահաբեկչությունների եւ ոչ թե կոնկրետ մի սցենարով ահաբեկչության»,– ասել է նախարարը։

Մազիերը նշել է, որ բնակչությունը պետք է ուժեղացնի զգոնությունը, երբ խոսքը ընտանիքի անդամների, հարեւանների եւ ընկերների արմատականացման մասին է։

«Իշխանություններին այդ մասին հայտնելն անհրաժեշտ է ահաբեկչությունների կանխման համար»,– ասել է նա։