Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը որոշել է լուսանկարվել Attitude հանրահայտ գեյ–ամսագրի համար։ Այս մասին ասել է ԼԳԲՏ հանրույթի իրավունքների պաշտպան, Glifaa ասոցիացիայի նախագահ Քրեգ Փեթթին, գրում է Daily Mail–ը։

Նրա խոսքով՝ արքայազնն առաջարկել էր ֆոտոսեսիա կազմակերպել կնոջ հետ ԱՄՆ դեսպանատուն կատարած ժամանակ, որտեղ նա իր ցավակցությունն էր հայտնել Օռլանդոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը չի մեկնաբանել այդ որոշումը, սակայն նշել է, որ ուրախ կլինի քննարկել դա մոտ ժամանակներս։