ԱՄՆ–ում 2015-ին զենքի թույլտվության համար դիմած անձանց 91 տոկոսը մարդիկ են, որոնք գտնվում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձանց ցուցակում։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթղթերը։
ԱՄՆ գլխավոր վերահսկիչ վարչության թարմացված հաշվետվության համաձայն՝ հրազեն ստանալու թույլտվությամբ դիմել է 244 մարդ, որոնք գտնվում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձանց ցուցակում։ Նրանցից 223-ը ստացել է այդ թույլտվությունը։
Հեռուստաալիքը նշում է, որ զենքի թույլտվության այս նույն վարկանիշը պահպանվել է 2004-ից, երբ ահաբեկիչների հետ պոտենցիալ կապ ունեցող 2477 մարդուց, իրենց դիմումի համաձայն, զենքի թույլտվություն էր տրվել միայն 212–ին։
CNN–ը պարզաբանում է, որ մինչեւ օրս չկա մեխանիզմ, որը կարգելեր այդ ցուցակում գտնվող անձանց զենք կրել։





























