ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Կիպրոսում, Սերբիայում, Բոսնիա եւ Հերցոգովինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Գագիկ Ղալաչյանին ազատել Հունաստանի Հանրապետությունում, Ալբանիայի Հանրապետությունում, Կիպրոսի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում և Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:





























