Ազգային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը փորձել է ուժով ընդհատել «Ընդդիմադիր դաշինքի» պատգամավոր Դմիտրի Կոլեսնիկովի ելույթը: Ռադայում սկսվել է ծեծկռտուք: Կոլսնիկովի ելույթը նվիրված էր Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի աշխատանքին, նա իր քաղաքական ուժի անունից պահանջում էր վերընտրել Սադովոյին: Պարասյուկը, լինելով Լվովի ռեգիոնից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր, վրդովվել է իր օկրուգի գործերին միջամտությունից, հատնում է «112.ua»-ն: Ալեքսանդր Վիլուկի խոսքով վեճի պատճառն է դարձել Կոլսնիկովի խոսքը Կրիվոյ Ռոգում արտահերթ ընտրությունների ժամանակ կատարված իրադարձությունների մասին
Պարուբին թույլ չի տվել, որ Կոլեսնիկովը ավարտի խոսքը, պատճառաբանելով որ նրա խոսքը «լի է ռուսական քարոզչությամբ»:
«Ես թույլ չեմ տա, որ դուք ավարտեք ձեր խոսքը, քանի որ դուք ուկրաինական խորհրդարանում եք: Եթե ուզում եք հակաուկրաինական քարոզչությամբ զբաղվել, ուրեմն ՌԴ խորհրդարանում առաջադրվեք, ու այնտեղ էլ արտահայտվեք: Ով ուզում է լսել ռուսական քարոզչություն, նման հնարավորություն ունի՝ միացնելով «Ռոսիա» հեռուստաալիքը: Ուկրաինական խորհրդարանը Ուկրաինայի այլ ոչ թե օկուպանտ պետության շահերի պաշտպանության համար է: Դրա համար էլ ես ձեզ խնդրում եմ ձեր արտահայտություններում հարգեք մյուս պատգամավորներին ու Ուկրաինան: Դահլիճում վիճաբանություն մի սադրեք»,- ասել է խոսնակը:





























