Ստոկհոլմում անհայտ անձինք հարձակվել են կառավարական շենքի անվտանգության աշխատակիցների վրա եւ փորձել են մտնել շենք, հայտնում է Expressen–ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Անվտանգության աշխատակիցների վրա 2 մարդ է հարձակվել»,– պարբերականին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Տուվե Հեգը։

Պարբերականի տեղեկություններով՝ այդ երկուսն արդեն ձերբակալվել են։ Եվս երկու մարդ գտնվում են կառավարական շենքի տանիքին։ Շվեդիայի ռադիոյի տեղեկություններով՝ դրանք բնապահպան ակտիվիստներ են, որոնք բռնել են բնական պաշարները հանգիստ թողնելու կոչերով պաստառներ։

Ոստիկանությունն այս տեղեկությունը դեռ չի հաստատել։